Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում շարունակվող շախմատի Tata Steel Chess գերմրցաշարում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղացված յոթ տուրերից վեցում ոչ-ոքի է արել, մեկում հաղթել է Գերմանիան ներկայացնող Վինսենթ Կեյմերին եւ 4,0 միավորով առաջատարների տասնյակում է։
Մրցաշարի ուժեղագույն խմբում հանդես է գալիս 14 գրոսմայստեր։ Ընդհանուր առմամբ խաղացվելու է 13 տուր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ