Հունվարի 23-ին ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կայցելի Իրան, որտեղ կքննարկվեն Թեհրանի եւ Մոսկվայի պայմանավորվածությունները՝ կապված տրանսպորտի, էներգետիկայի եւ ներդրումների ոլորտների հետ։
Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Սադեկիյանը։ Նրա փոխանցմամբ՝ Վոլոդինը հանդիպելու է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ժամկետներն արագացնելու հարցերը։ Այցի ընթացքում կայանալու է Իրան-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։
Վյաչեսլավ Վոլոդինի վերջին այցն Իրան դեկտեմբերին էր, երբ քննարկվել էր Իրանի եւ ՌԴ-ի միջեւ խորհրդարանական համագործակցության հեռանկարը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ