Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տուն-մարզադպրոցում պայքարն ավարտեցին շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 78-րդ առաջնության մասնակիցները։
Ինը հնարավորից 7,0 միավորով հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը։ Մրցանակային եռյակում նրան հաջորդեցին, համապատասխանաբար, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6,5 միավոր եւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը՝ 6,0 միավոր։
Մարիա Գեւորգյանը կընդգրկվի Հայաստանի կանանց ազգային հավաքականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ