Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Հունվար 21,2023 20:33

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հայտնի դարձավ շախմատի Հայաստանի տղամարդկանց չեմպիոնը։

Եզրափակիչ տուրի կենտրոնական պարտիայում հանդիպեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք Մանուել Պետրոսյանի հետ միասին 5,5-ական միավորով նախավերջին տուրից հետո բաժանում էին 1-ից 3-րդ հորիզոնականները եւ հավակնում էին հաղթողի կոչմանը։

 Ռոբերտ Հովհաննիսյան

Մանուել Պետրոսյան

Վճռորոշ պարտիայում հաջողությունն ուղեկցեց Սամվել Տեր-Սահակյանին, որը 6,5 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը եւ համալրեց Ազգային հավաքականի կազմը։ Արծաթե մեդալը բաժին հասավ 6,0 միավոր վաստակած Մանուել Պետրոսյանին, որը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 5,5 միավորով լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031