Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիայի նախագահը կոչ է արել չզինել Կիեւին

Հունվար 21,2023 19:00

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը կոչ է արել չզինել Ուկրաինային՝ հաշվի առնելով համաշխարհային կոնֆլիկտի ռիսկը։

Ինչպես հայտնում է Բուլղարիայի նախագահականի լրատվական ծառայությունը, Ռումեն Ռադեւը հայտարարել է․ «Ամենակարեւոր արժեքները խաղաղությունն են ու մարդու կյանքը։ Կիեւին սպառազինությունը մատակարարել՝ նշանակում է հրդեհը «հանգցնել» բենզինով։ Դա նշանակում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է լինելու։ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը կնշանակի, որ համաձայն ես այն փաստի հետ, որ ռազմական գործողություններն ավարտվելու են կողմերից մեկի պարտությամբ, ինչը երկրին կներքաշի համաշխարհային կոնֆլիկտի մեջ եւ կունենա ավելի ծանր հետեւանքներ, ընդհուպ մինչեւ միջուկային ինքնաոչնչացում»։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031