Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ուղերձով, որ քաղաքացիները դեմ են երկիրն ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելուն։ Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել տեղի հայրենասիրական կառույցներից մեկի կոչով եւ դժգոհել են, որ Լեհաստանի քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները «մարդկանց ուղեղները լցնում են պատերազմը սատարելու քարոզչությամբ»։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները կոչ են արել պատասխանատվության ենթարկել նրանց, ում ազդեցությամբ Լեհաստանի քաղաքացիները ներքաշվում են Ուկրաինայի խնդրում։ Ցույցի մասնակիցները պարզել են «ով լեհերի արյունն է ուզում, թող հեռանա», «Լեհաստանն ընտրում է խաղաղությունը» գրություններով պաստառներ։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Լեհաստանն ԱՄՆ-ից հետո սպառազինության երկրորդ ամենախոշոր մատակարարն է Ուկրաինային։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ