Մերձբալթյան երկրները Գերմանիային կոչ են անում սկսել «Leopard» տանկերի մատակարարումն Ուկրաինային․ այս մասին «Թվիթերում» գրառում է արել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
«Մենք՝ Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ԱԳ նախարարներս, Գերմանիային կոչ ենք անում «Leopard» տանկեր տալ Ուկրաինային հիմա։ Սպառազինության մատակարարումը միտված է ռուսական ագրեսիան կանգնեցնելուն եւ օգնելուն, որպեսզի Ուկրաինան խաղաղություն հաստատի Եվրոպայում»,-գրել է նախարարը։
Նա շեշտել է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի այս հարցում, որովհետեւ Եվրոպայի առաջատար ուժերից է։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բեռլինը ԵՄ գործընկերներից լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ Ուկրաինային նշյալ զինատեսակի մատակարարման հարցում որոշում կայացնելու համար։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ