Այսօր` հունվարի 21-ին, Իջևանում տեղի ունեցավ Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին գործեր նախարար Վահե Ղազարյանը։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Գեղարքունիքում տեղակայված զորամասի տարածքում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների հիշատակը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում պարեկներից պահանջեց, որ երբեք չդիմեն կաշառք վերցնելու արատավոր երևույթին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ