Հունվարի 20-ին, ժամը 17.48-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 911 ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի հասցեներից մեկում բնակարան է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե:
Պարզվել է, որ 68-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, հրկիզել էր դստեր ամուսնու բնակարանը:
68-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Հրդեհը մարվել է:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ