«Զոհվել են մեր զավակները, ՀՀ զավակները՝ մեր սիրասունները։ Արձագանքներից որոշները ցույց են տալիս, որ մենք կարիք ունենք բացի մակերեսի փաստերից խորանալ եւ հասկանալ խնդիրներն իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները ոչ թե մակերեսին երեւացողներն են, այլ արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում։ Դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի խնդիրներ են»,-հունվարի 21-ին պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ/պայթյունի հետեւանքով 15 զինծառայողների մահվան դեպքին։
«Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատային տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի դրսեւորումներից է։ Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի դեմ, այլ բարեփոխում է քաղաքացու համար»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ