Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ռիսկերի առաջ է կանգնում Եվրոպան՝ խստացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ «Bloomberg»

Հունվար 21,2023 14:10

«Եվրոպան մեծ ռիսկի է դիմում՝ խստացնելով Ռուսաստանի նավթի դեմ պատժամիջոցները։ Ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վրա դրված սահմանափակումները կարող են հարվածել եվրոպական երկրների տնտեսությանը։ Եթե ԵՄ-ն չկարողանա վառելիքի այլընտրանքային միջոցներ գտնել, ապա պատժամիջոցները կհանգեցնեն հսկայական ծախսերի այնպիսի ոլորտներում, որոնք կախված են դիզելից, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսությունը եւ ավտոմոբիլային փոխադրումները»,-հունվարի 21-ին հրապարակված հոդվածում գրում է  Bloomberg» ամերիկյան լրատվական գործակալությունը։

Հոդվածագիրը շեշտում է, որ Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ դիզվառելիքի խոշորագույն մատակարարը ԵՄ-ին․ «Միայն 2022թ․-ին ռուսական նավահանգիստներից բեռնաթափվել է ավելի քան 220 միլիոն բարել նավթամթերք․ սա բավական է, որպեսզի լցվեն 14 000 օլիմպիական լողավազաններ։ Եվրոպայի երկրները Ռուսաստանից գնում են նշանակալի քանակության նավթամթերք, մասնավորապես՝ դիզվառելիք։ Միայն դեկտեմբերին գնումները եղել են ռեկորդային քանակի, իսկ Ռուսաստանին բաժին է հասել այդ քանակի մատակարարման գրեթե կեսը։ ԵՄ-ի՝ Ռուսաստանից նավթամթերքի ներկրման էմբարգոն ուժի մեջ է մտնելու փետրվարի 5-ից»։

«Bloomberg»-ը հիշեցնում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Եվրոպայի երկրները խստացրին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հանգեցրեց վառելիքի գնաճի եւ ռեկորդային ինֆլյացիայի։

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031