Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, հունվարի 18-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ի սահմանում գողություն է կատարվել Վանաձորում գտնվող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊ ընկերությանը պատկանող ասֆալտի գործարանից։ Գողացել են ընկերությանը պատկանող քարջարդիչ մեքենայի էլեկտրոնային կառավարման սալիկը (պանել), առանց որի հնարավոր չէ օգտագործել մեքենան։
Հիշեցնենք, որ վերջերս՝ հունվարի 6-ին, կրակել էին ընկերությանը պատկանող Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող ասֆալտի գործարանի վրա։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ընկերության պատասխանատուները տեղի ունեցած դեպքերի մասին որեւէ մեկնաբանություն չեն տալիս։ «Իրավապահ մարմիները զբաղվում են»,-ասացին նրանք։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ