Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով վիրավորված երեք զինծառայողների վիճակը նույնն է՝ որեւէ տեղաշարժ չկա։ Նրանք, հիշեցնենք, ծանր այրվածքներով տեղափոխվել էին Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեք վիրավորներից երկուսը շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, մեկը՝ հիվանդասենյակում։
Անահիտ Ավանեսյանը չի այցելել վիրավոր զինվորներին, քանի որ կառավարության նիստից անմիջապես հետո մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին, որին նաեւ Նիկոլ Փաշինյանի կինն է մասնակցում։
Նախարարությունից փորձեցին այսպես արդարացնել նախարարի այս քայլը․ «Նախարարը նախապես պլանավորված աշխատանքային այցը չէր կարող հետաձգել, ցավոք՝ նման դեպք եղավ։ Նախարարն էլ, կապ չունի՝ ինքը երկրում է, թե չէ, մշտապես կապի մեջ է մեր մասնագետների հետ ու վերահսկում է իրավիճակը»։ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ նախարարի փոխարեն փոխնախարար Արմեն Նազարյանն է այցելել զինվորներին, բայց այցելել է այն ժամանակ, որ չխանգարի բուժական միջամտությանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: