Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրողությունը դիտարկում եմ իշխանության կողմից դատարանների վրա ազդելու, դատարանի անկախությունը խաթարելու համատեքստում. Բագրատ Եսայան. «Փաստ»

Հունվար 21,2023 10:13

Դիտարկմանը, որ այսօրվա իշխանությունը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ հետո շահարկում էր 2002-ին «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելը, Բագրատ Եսայանը նշեց. ««Երկիր մեդիայի» և «Ա1+»-ի դեպքերն իրարից չեն տարբերվում: Այն բառամթերքը, որը «Ա1+»-ին լիցենզիա չտրամադրելու ժամանակ օգտագործում էր այն ժամանակվա իշխանությունը, նույն բառամթերքն օգտագործում է այսօրվա իշխանությունը: Պատճառ են բերվում ֆինանսական, նաև տեխնիկական հարցերը: Եվ ինչքան էլ այսօրվա քաղաքական իշխանությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարությամբ փորձի ներկայացնել, թե իրենք «տարբեր են նախկիններից, որովհետև նախկինների ժամանակ ազատ խոսք էր սահմանափակվում, «Ա1+» էր փակվում», այսօր հենց իրենք են պատմության դատաստանի առաջ արձանագրվել որպես քաղաքական իշխանություն, որը լիցենզիա չի տրամադրում իրենց ոչ հաճո արժեքներ դավանող, հանրությանն այդ արժեքները ներկայացնող հեռուստաընկերություններին»:

Ինչ վերաբերում է իրավական դաշտում հեռուստաընկերության կողմից իրականացված քայլերին, Բագրատ Եսայանը նախ նշեց, որ ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության հայցի և միջնորդության հիմքով հինգերորդ կապուղու համար մրցույթի անցկացման արգելանք էր դրվել: «Մենք դիմել էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որ «Երկիր մեդիային» այդ կապուղու վրա հեռարձակվելու թույլտվություն տան, մինչև այդ կապուղու համար նոր մրցույթ կանկացվի, նոր հաղթող կճանաչվի: Այսօրվանից այդ կապուղով ոչինչ չի հեռարձակվելու: Մինչդեռ հանձնաժողովը մեզ մերժել է, ու մենք մեր դիմումը բավարարելու պահանջով դիմել ենք դատարան»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր զրույցից առաջ դատարանից իրեն զանգահարել են ու ասել, որ հունվարի 19-ին իրենց հայցի վերաբերյալ որոշում է կայացվել: «Միևնույն ժամանակ հայտնեցին, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործավարական համակարգը խափանվել է, ինչի պատճառով մեզ չեն կարող տրամադրել կայացված դատական որոշումը: Ասացին, որ չեն կարող տեղեկացնել նաև՝ հայցն ընդունվե՞լ է, թե՞ ոչ, միջնորդությունը բավարարվե՞լ է, թե՞ ոչ: Սա վերոնշյալ «պատահականությունների» տրամաբանության մեջ է: Այս իրողությունը ես դիտարկում եմ իշխանության կողմից դատարանների վրա ազդելու, դատարանի անկախությունը խաթարելու համատեքստում: Մենք, մեծ հաշվով, սկսել ենք ապրել ծուռ հայելիների թագավորությունում»,-եզրափակեց հեռուստաընկերության տնօրենը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031