Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները։
«Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է հումանիտար ծանր հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումը ապահովելու համար»,- ասվում է Twitter-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ։