Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում 3 ժամ 32 րոպե տեւած պայքարում 6։3, 6։4, 3։6, 7։6 հաշվով ամերիկացի Ֆրենսիս Տիաֆուին հաղթելուց հետո Մելբուռնում հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել Արցախին։
Նա հեռուստախցիկի վրա կատարել է հետեւյալ գրառումը․ «Դիմացիր, Արցախ։ Արցախը վիճելի տարածք է, որը ներկայումս տրանսպորտային շրջափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից»։
Կարեն Խաչանովի այս դիրքորոշումը ողջունել է ճանաչված մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը՝ իր ինստագրամում շնորհակալություն հայտնելով թենիսիստին։
Կարդացեք նաև
Կարեն Խաչանովի մրցակիցը քառորդ եզրափակչում ճապոնացի Իոշիհիտո Նիշիոկեին է։ Ընդ որում, հարցին, թե պատրա՞ստ է նվաճել հաղթողի տիտղոսը, Խաչանովը պատասխանել է․ «Ես չեմ սիրում խոսել, ես սիրում եմ գործել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ