«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը ուրբաթ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և այնտեղ գտնվող կոմիտեի հետ հումանիտար փոխգործակցության վերաբերյալ հարցեր։
Բացի Լեռնային Ղարաբաղից, նրանք խոսել են նաև ուկրաինական ճգնաժամի հումանիտար ասպեկտների, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում և Մյանմայում կոմիտեի աշխատանքների վերաբերյալ: