Հունվարի 20-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի սրահում տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Լրատուն» ձևաչափի մուլտիմեդիա ցուցահանդեսը:
Այն «Լրատան» 5-րդ ցուցահանդեսն է: Այս անգամ կազմակերպիչներն ընտրել են հակամարտության լուսաբանման թեման: Ցուցահանդեսը կրում է «Հակամարտության լրագրության դրվագներ» խորագիրը:
Ներկայացված են անկախության տարիներին լրագրողների՝ հակամարտության թեմայով արված աշխատանքները: Ցուցադրության հիմնական բովանդակությունը գտնվում է հպէկրաններում:
Ներկայացված են արխիվային լուսանկարներ, հոդվածներ, արխիվային պատմական տեսանյութեր, լրագրողների աշխատանքների հետ կապված նյութեր, ինչպես նաև մեդիագրագիտությանը նպաստող խաղեր:
Նախատեսվում են հանդիպում-քննարկումներ նկարիչների, մուլտիմեդիա նախագծերի հեղինակների հետ առաջիկա 10 օրերի ընթացքում:
Գեւորգ Մկրտչյան