Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2023 թ. հունվարի 19-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը:
Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ