«Ա1+». «Դատելով պաշտոնական վարկածից ակնհայտ է մի բան, որ մենք շարունակում ենք հապաղել բանակի ռեֆորմների մեջ»․ նշում է ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զորանուցում բռնկված հրդեհին, որի հետևանքով եղան զոհեր և վիրավորներ։
Սաֆարյանը նշում է, որ եթե նույնիսկ անփութություն է տեղի ունեցել, ապա ոչ մի մեղավոր անպատիժ չպետք է մնա․ «Զինծառայողների ընտանիքները պետք է միայնակ չթողնվեն, իսկ այդ տղաների առաջ լավագույնը անելը, դա բանակի՝ այդ ստանդարտների բերելն է, որ այդպիսի դեպքեր այլևս չլինեն»։
Ինչ վերաբերվում է ՊՆ նախարարի հրաժարականի պահանջին, քաղաքագետը նշեց․ «Պատասխանատվությունը ավելի շատ գտնվում է գլխավոր շտաբի ներքո, ինչը չի ազատում ՊՆ նախարարին որևէ տեսակի պատասխանատվությունից, ընդհանուր, մասնակի, կամ ուղղակի։ Սա քաղաքական պատասխանատվության խնդիր է, քաղաքական թիմն է ամբողջությամբ կրում այդ պատասխանատվությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։