Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Սյունիքում՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում մեկ անգամ եւս նշեց, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Ըստ դեսպանի՝ Իրանն իր բոլոր հարեւան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով։
«Հայաստանը մեր հարեւան, բարեկամ երկիրն է: Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: Իրանի արտգործնախարարն էլ է ասել, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանին, նաեւ բոլոր երկիրներինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,-մասնավորապես նշեց Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նշենք, որ դեսպանը Սյունիք էր այցելել՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ այլ պատասխանատուների հետ քննարկելու Նորավան բնակավայրում գտնվող Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մանրամասները։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ