«Այսօր մեկն է զոհվում, հաջորդ օրը մեկ ուրիշն է զոհվելու։ Այսպես շարունակվելու է, մինչեւ հայ ժողովուրդը սպառվի։ Որդիս նահանջի հրամանը չի լսել եւ Արցախն է պաշտպանել։ Այսօր նահանջի տեղ չունենք։ Արցախը շրջափակման մեջ է։ Ողջ աշխարհը խոսում է Արցախից, բացի մեր ղեկավարությունից»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին՝ ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Նա դիմեց հանրությանը․ «Մինչեւ չկանգնեք զոհվածների ծնողների կողքին, ճիվաղը գահընկեց չի լինի, Հայաստանն էլ ուշքի չի գա։ 15 տղաներ ողջ-ողջ այրվեցին։ Դիվերսիայի վարկած կա, բայց Նիկոլը բենզինի վարկածն է առաջ բերում՝ փեշերը փռելով թուրքերի վրա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ