Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյանը Թեհրանում կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում

Հունվար 20,2023 19:00

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում  գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը տրանսպորտի և երթևեկության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սեյեդ Մոջթաբա Շաֆեյի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա աշխատող կառույցը շուրջ 2500 տեսախցիկով ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի տրանսպորտային համակարգը, երթևեկության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև առցանց տեղեկատվություն է ստանում գրանցվող վթարների, փողոցներում կատարվող շինարարության, խցանումների ու մեքենաների անընդհատ փոփոխվող քանակի վերաբերյալ:

Ներկայացնելով տրանսպորտային համակարգի՝ Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Թեհրանի մետրոպոլիտեն, շրջել կայարաններում ու երթևեկել մետրոյով: 2000թ. բացված մետրոպոլիտենն ունի 250 կմ-ոց ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում ևս  նախաձեռնվել է մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը, որն այժմ նախագծման փուլում է:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031