Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալներ Նարեկ Ղուշչյանը և Արթուր Հովակիմյանը։
Մինչ քննարկվող հարցերին անցնելը խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհ դարձած զինծառայողների հիշատակը։
Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական հայտերի ներկայացման հարցին։
Քաղաքաշինության մասով քննարկվել են մարզում դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանը վերաբերող առաջնահերթություն ունեցող ծրագրերը։ Հանձնարարվել է բոլոր նոր շինարարություններում նախատեսել նաև գույք, ինչպես նաև ուսումնասիրել, թե մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում ինչ խնդիրներ կան, արձանագրել դրանք և ներկայացնել մարզպետին։
Կարդացեք նաև
Առաջիկա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ են ստացել նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարները։
Տավուշի մարզպետարան