Ermenihaber. 16 տարի առաջ «Ակոս» թերթի նախկին շենքի դիմաց սպանված հայ լրագրող, գրող, հրապարակախոս Հրանտ Դինքի համար հիշատակի արարողություն է կազմակերպվել։ Դրան մասնակցել են տարբեր արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ։
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ինստագրամյան էջում Դինքին նվիրված գրառում է կատարել։
Ուշագրավ է, որ նախագահ Էրդողանը, այլ ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց ղեկավարները այս թեմայով հաղորդագրություններ և ուղերձներ չեն հղել։