Լրահոս
Օրվա լրահոսը

«150 հազար մարդ է օգտվել անվճար բուժօգնության ծրագրից, ամեն մեկին սխալ 1000 դրամի հաշվարկ՝ դա արդեն 150 մլն դրամ է». Արթուր Խաչատրյան

Հունվար 20,2023 17:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում պարզաբանումներ պահանջեց Հաշվեքննիչ պալատից եւ առողջապահության նախարարությունից:

Անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ ծրագրի հաշվեքննությունը ցույց է տվել, որ նախ սահմանափակ տեղեկատվություն են տվել պալատին, մասնավորապես, նախարարությունը չի տրամադրել ծրագրի ընթացքում ծառայություններից օգտված եւ էլեկտրոնային «Արմեդ» համակարգում արձանագրված դեպքերի, շահառուների նույնականացման, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի մասին տեղեկատվություն: Նախարարը հայտարարել է անվճար տրամադրվող ծառայությունների գները, բայց թե ինչ մեթոդաբանությամբ են այդ գինը հաշվարկել, որտեղից են վերցրել, տեղեկատվություն չկա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «150 հազար մարդ է օգտվել, ամեն մեկին սխալ 1000 դրամի հաշվարկ՝ դա արդեն 150 մլն դրամ է»: Նա առաջարկեց քննարկումը հետաձգել, երբ տվյալները կտան,նոր գնահատեն ու հաշվեքննեն:

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ասաց, որ պացիենտի անձնավորված բժշկական տվյալները կարող են տրամադրել բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող մարմնին, լիազոր մարմնին՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար, դատական կարգով, բժշկասոցիալական, ռազմաբժշկական փորձաքննությունների համար, անգիտակից պացիենտի կոնտակտային անձին, ոստիկանությանը, քննիչներին, դատախազներին, դատարանին եւ այլն:

Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, այս ցանկը լսելով՝ կատակեց. «Ինձ թվում է բոլոր հիմնարկները թվարկված է, բացի Հաշվեքննիչ պալատից: Այստեղ պետք է ավելացնել Հաշվեքննիչ պալատ եւ հարցը կլուծվի»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց՝ ինչքանո՞վ է ճիշտ, որ նախարարը միանձնյա որոշել է ծառայությունների գները: Փոխնախարարը պատասխանեց. «Հաշվի են առնվել ՀԿ-ների առաջարկները: Եղել են գներ, որ հիմնականում հաշվի են առնվել շուկայում միջինացված գները, եղել են գներ, որ կիրառվել է X մոդել, հաշվի են առնվել բոլոր առաջարկները ու ստեղծվել միջին գին: Հստակ գների մեթոդաբանություն ներդրված չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031