Լրահոս
Օրվա լրահոսը

The Economist. «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան». կիսալուսինը՝ Էրդողանի դեմքով

Հունվար 20,2023 17:19

Ermenihaber. Անգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական  ընտրություններին:

«Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով կանցկացվեն մայիսի 14-ին։ Որովհետև գնալով անհավասարակշիռ դարձող նախագահի օրոք երկիրը աղետի եզրին է հասել: Ընտրություններին ընդառաջ Էրդողանի գործողությունները առանց այդ էլ թերի ժողովրդավարություն ունեցող երկիրը կարող են տանել դեպի բռնապետություն»,- ասված է հոդվածում:

Այնուհետև հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարվում Էրդողանի կառավարման տարիներին նրա վարած քաղաքական գծի աստիճանական փոփոխությանը: Հիշեցվում է, որ Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 2003-ին ու հաջորդող մի քանի տարիներին Թուրքիայում տնտեսական կայունություն հաստատվեց, գեներալներին արգելվեց խառնվել քաղաքականությանը և քրդերի հետ երկխոսություն սկսվեց:

«Սակայն պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին իշխանության ղեկին,այնքան ավելի ավտոկրատ էր դառնում: 11 տարի վարչապետ լինելուց հետո նա ընտրվեց նախագահ և նախկինում թույլ այս պաշտոնը սկսեց վերածել բռնաճնշումների պաշտոնի։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնանկ արվեցին կամ ձերբակալվեցին»:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանն ներկայում հաստատուն կերպով «իրենով է արել» բոլոր ինստիտուտները, քայքայել հավասարակշռման և վերահսկման մեխանիզմները, լրատվամիջոցների մեծ մասը վերածել է պետական ​​քարոզչության գործիքի ու փաստացի գրաքննում է ինտերնետը:

Նշվում է նաև, որ Էրդողանը բանտարկել է բազմաթիվ քննադատների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին ու վերացրել է իր մրցակիցներին ԱԶԿ-ի ներսում:

«Մոտենում է իր իշխանության երրորդ տասնամյակը, և նա նստած է մեծ պալատում և հրաման է տալիս պալատականներին, որոնք չեն համարձակվում ասել նրան, երբ նա սխալ է գործում: Նրա տարօրինակ համոզմունքները արագորեն դառնում են հանրային քաղաքականություն»,- եզրափակել է հոդվածագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031