Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի՝ Հայաստանին մեղադրելով իբր իր տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի ապացույցներ է հավաքել առ այն, որ Երևանը «օկուպացիայի տարիներին» վնաս է հասցրել շրջակա միջավայրին
«Արբիտրաժային գործընթացի շրջանակում Ադրբեջանը պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Բեռնի կոնվենցիայով արգելված բոլոր խախտումները և վճարել լիարժեք փոխհատուցում նախկինում օկուպացված տարածքներում շրջակա միջավայրի ավերման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ