Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 78-րդ առաջնությունում չեմպիոնության եւ ազգային հավաքականը համալրելու համար պայքարը տեղափոխվում է վճռական փուլ: 7-րդ տուրից հետո լավագույն եռյակում են կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը, որն ունի 5,0 միավոր, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը եւ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Այս եռյակի ծրագրերը, թերեւս, խառնել կարող է միայն Աստղիկ Հակոբյանը, որն ունի 4,0 միավոր:
Ութերորդ տուրում կենտրոնականը հենց Մարիա Գեւորգյան-Աստղիկ Հակոբյան դիմակայությունն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ