Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

«Կասկած ունենք, որ Քյարամյանը հրահանգ է ստացել այս գործընթացը դադարեցնելու»․ զոհված զինծառայողի ծնող

Հունվար 20,2023 16:10

2022թ․-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված  զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին ՀՀ քննչական կոմիտեում էին՝ բացատրություններ պահանջելու, թե ինչու մինչեւ հիմա հարուցված քրեական գործով չկան պատասխանատվության ենթարկվածներ։ ՔԿ վարչության պետերից մեկի հետ փակ հանդիպումից հետո ծնողները վրդովված էին, ասացին, որ նույն շրջապտույտի մեջ են․ խոստանում են, թե իբր աշխատում են։

«Ո՞ր մեկի հրամանն է սա։ Ոստիկաններից երեքի հետ առերեսում է եղել, ու մեկ ամսից ավելի է՝ ոչ մի տեղեկություն չկա։ Քննչական կոմիտեն հիմա ո՞ւմ հրահանգն է կատարում։ Պետք է պատժվեն այդ կարմիր բերետավորները եւ այդ հրաման տվողը։ Համար մեկ հրաման տվողը եւս պետք է պատժվի։ Մենք այլ կասկածներ ունենք, բայց հիմա եկեք չմանրանանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Թե ինչ են ասել ոստիկաններն առերեսման ժամանակ, ի՞նչ բացատրություն են տվել իրենց գործողություններին, Վիգեն Ազատյանը նշեց․ «Իրենց ասածները հակասում են մեկը մյուսին։ Հիմար պարզաբանումներ են տալիս, թե՝ սխալմունք է եղել, կներեք»։

Վիգեն Ազատյանը կարծում է, որ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը համարձակություն չի ունենա մեղավորներին պատժելու․ «Կասկած ունենք, որ նա հրահանգ է ստացել այս գործընթացը դադարեցնելու»։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին՝ Վիգեն Ազատյանը նշեց․ «Ամեն օր սրանց մնալը բերելու է նման հետեւանքների։ Ե՞րբ ենք սա հասկանալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031