Հայաստանի Ժողովրդական կուսակցության հայտարարությունը․
Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) խորապես ցավակցում է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավոր զինծառայողներին:
ՀԺԿ-ն ակնկալում է, որ կիրականացվի անաչառ քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: