Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները գործածելով կնպաստենք, որ հայերենը միշտ քայլի ժամանակին համընթաց. հորդորակ

Հունվար 20,2023 16:14

ՀՈՐԴՈՐԱԿ
ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(35-րդ թողարկում)

Լեզվի կոմիտեն հերթական հորդորակով շարունակում է շրջանառել օտար բառերի հայերեն համարժեքներ, որոնք, հուսով ենք, կարմատանան մեր գրավոր և բանավոր խոսքում։ Մենք՝ լեզվակիրներս, հայերեն համարժեքները գործածելով կնպաստենք, որ հայերենը միշտ քայլի ժամանակին համընթաց։

Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները գտնելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ կամ www.langcom.am) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/:

աուկցիոն – աճուրդ
ատմոսֆերա – մթնոլորտ
արխաիզմ – հնաբանություն
գանգրենա – փտախտ
ինովատիվ – 1․ նորարար, 2․ նորարարական
իքսչեյնջ – փոխանակում
կոալիցիա – դաշինք, միություն
կոլեկտիվ – 1․ անձնակազմ, 2․ հավաքական
կոմեդիա – կատակերգություն
կոմիկ – 1. կատակերգակ, կատակերգու 2. զվարճախոս
կոմպլեմենտարիզմ – փոխլրացում
կուպոն – կտրոն
կրիմինալիստիկա – քրեագիտություն
կրիմինոլոգիա – քրեաբանություն
կրիպտոգրաֆիա – 1․ գաղտնագրում, 2․ գաղտնագրություն, ծածկագրություն
հումանիստ – մարդասեր
մագիա – 1․ մոգություն, կախարդանք, 2․ հրաշագործություն
մեմուար(ներ) – հուշագրություն
նացիոնալիզացիա – ազգայնացում
պարադ – զորահանդես, շքերթ
պրիորիտետ – 1․ առաջնահերթություն, գերակայություն, 2․ առաջնայնություն
ռեանիմացիոն – վերակենդանացման
ռելոկացիա – տեղափոխում
սենտիմենտալ – 1. զգայուն, դյուրազգաց, 2. զգացմունքային
սեպարատիզմ – անջատողականություն
ստիլիզացիա – ոճավորում
վունդերքինդ – հրաշամանուկ
ցիրկուլյացիա – 1․շրջապտույտ, 2․ շրջանառություն
ֆալսիֆիկատոր – կեղծարար, զեղծարար
ֆալսիֆիկացիա – 1․ կեղծիք, կեղծում, 2. կեղծարարություն, զեղծարարություն

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031