«Դուք շատ լավ գիտեք, որ Սոթքի գունդը նաեւ ռմբակոծության ենթարկվեց, երեկ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց եւ ցույց տվեց Իտալիայից ստացած կացարանների վերաբերյալ: Կիրակի օրը ես կլինեմ 2-րդ կորպուսում, երկուշաբթի օրը ավելի հանգամանալից բոլորիդ ասելիք կունենամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես բացատրեց, թե ինչու էին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորներին տեղավորել նման գյուղական կացարանում:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չեն գնացել դեպքի վայր ո՛չ հանձնաժողովի անդամները, ո՛չ ՊՆ նախարարը, փոխնախարարները՝ Քոչարյանը պատասխանեց. «Դուք առաջինն եք գնացել: Կիրակի օրը առավոտ շուտ ես այնտեղ եմ»:
Հարցին՝ նախարարը հայտարարում էր, որ գումարի հետ կապված որեւէ խնդիր չկա, ինչո՞ւ երկու տարում այդ կացարանի հարցը չի լուծվել՝ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց ու մտավ ներս՝ իր հետեւից փակելով դուռը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ