Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 83-րդ առաջնությունում այսօր ընթանում են նախավերջին տուրի հանդիպումները: Երեկ կայացած 7-րդ տուրից հետո առաջատարի փոփոխություն չի գրանցվել: Մանուել Պետրոսյանը 5,0 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ արդեն մի քանի տուր շարունակ նրան հետապնդող Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Արամ Հակոբյանին, միացել է նաեւ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը (լուսանկարում): Այս չորս շախմատիստներն էլ իրենց անվան դիմաց գրանցել են 4,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ