Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որեւէ տեղեկություն չի ստացել ո՛չ դատախազությունից, ո՛չ Ազգային ժողովի նախագահից, ո՛չ էլ որեւէ հարցաքննության ժամանակ են քննչական մարմինները հայտնել, որ կարող է իր նկատմամբ միջնորդություն ներկայացվի ԱԺ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդությանը։
Այսօր հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը ԱԺ նախագահին երեք միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
«Երկար ժամանակ է, որ խոսում են միջնորդության մասին, այսօրվա պահը ընտրել են՝ շեղելու այսօրվա իրավիճակից»,-այս կարծիքին է Օհանյանը։
«Իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգության, սահմանների պաշտպանության, Արցախի խնդիրներով, զորամասի հրդեհի՝ ահասարսուռ դեպքով, փորձում են սրանով շեղեն։ Կարծում եմ՝ հերթական շոուն է։ Ես հանգիստ եմ, երբ ստանամ փաստաթղթերը, հավելյալ տեղեկություններ կհայտնեմ»,-ասաց Օհանյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ