Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմը վավերագրող ֆիլմն առցանց հասանելի կլինի աշխարհի բոլոր անկյուններում. հասույթը կնվիրաբերվի Արցախի օգնության ֆոնդերին

Հունվար 20,2023 14:34

ՀԲԸՄն և Creative Armeniaն մեկնարկում են Արցախի վերաբերյալ իրազեկման և կրթական քարոզարշավ ` պայմանավորված Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամով:

Արցախում ահագնացող մարդասիրական ճգնաժամով պայմանավորված, որը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ապրող 120 000 հայերի կանգնեցրել է սննդի, առողջապահական և մարդասիրական օրեցօր խորացող ճգնաժամի առջև, «Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի պրոդյուսերները որոշում են կայացրել ֆիլմը թվային տարբերակով հասանելի դարձնել աշխարհի բոլոր անկյուններում: Ոգեշնչված Լիկա Զաքարյանի պատերազմական ազդեցիկ օրագրից՝ մրցանակի արժանացած վավերագրական ֆիլմն այժմ կարող եք դիտել այստեղ։
Ֆիլմի թողարկմանը զուգահեռ Հայկական բարեգործական ընդհանուր ՀԲԸՄ) և Creative Armenia-ն մեկնարկում են իրազեկման և կրթական քարոզարշավ: Կառավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության գործում ներգրավված կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար ցուցադրություններ են կազմակերպվում Լոնդոնում, Մադրիդում, Բեռլինում, Ցյուրիխում և այլ քաղաքներում: Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ։

Թվային դիտողների համար կազմակերպվում են առցանց միջոցառումներ։ Դիտե՛ք ֆիլմը, իսկ այնուհետև միացե՛ք ZOOM-ի ուղիղ եթերում տեղի ունեցող քննարկմանը հունվարի 24-ին, Արցախի ժամանակով 23:00-ին (11:00՝ Լոս Անջելես, 14:00՝ Նյու Յորք, 20:00՝ Փարիզ)՝ հանդիպելու գրող Լիկա Զաքարյանին, ռեժիսոր Կարին Հովհաննիսյանին և պրոդյուսերներ Սերժ Թանկյանին և Ալեք Մուհիբյանին։ Հարցուպատասխանը կլինի անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն թարգմանությամբ։ Խնդրում ենք գրանցվել այստեղ։

«Այս ֆիլմը միայն իմ մասին չէ»,- ասում է Լիկա Զաքարյանը, ով շրջափակման հետևանքով արդեն 38 օր է, ինչ բաժանված է իր ընտանիքից։ «Դա իմ ընտանիքի, իմ ընկերների և իմ ժողովրդի պատմությունն ու ողբերգությունն է։ Եվ ցավոք, այն չի ավարտվել։ Անհամբեր սպասում եմ ֆիլմը ձեզ հետ կիսելուն և ձեզ հետ հանդիպելուն՝ քննարկելու Արցախի պատմությունը. այն, ինչ այժմ կատարվում է այնտեղ, և ինչ կարող ենք անել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը կանխելու համար»։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած իրողությունների մասին ականատեսների իրական պատմությունները չափազանց կարևոր վավերագրեր են: Այսօր Արցախը շրջափակման մեջ է, որը վտանգում է նրա քաղաքացիների կյանքը: Մենք հորդորում ենք բոլոր հայերին տարածել Լիկայի պատմությունը, և այս ազդեցիկ վավերագրության միջոցով բարձրացնել հանրային իրազեկության մակարդակն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր: Մենք չենք կարող լինել լուռ դիտորդի դերում, երբ մեր հայրենակիցներն այդքան զգում են մեր ձայնի կարիքը»,- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը:

ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն դիմում են իրենց համայնքներին հետևյալ խնդրանքով.

  • ԴԻՏԵ՛Լ

Դիտել «Չտեսնված Հանրապետություն»-ը վիրտուալ կինոթատրոնում՝ այցելելով այստեղ։ Անգլերեն, հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասանելի այս ֆիլմը ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմի դրամատիկ վավերագրություն է հենց դեպքերի կիզակետից, այլ նաև համապարփակ ու կարևոր անդրադարձ ժամանակակից պատմությանն ու ներկայիս ճգնաժամին: Վիրտուալ տոմսերի արժեքը 10 դոլար է և ողջ հասույթը կնվիրաբերվի Արցախի օգնության ֆոնդերին։

  • ԻՄԱՆԱ՛Լ

Արցախի մասին ավելին իմանալու համար միացե՛ք մեր օնլայն միջոցառումներին՝ լսելու Լիկայի պատմությունը և ծանոթանալու ֆիլմի հեղինակների հետ: Դրանցից առաջինը ZOOM հարթակում հարցուպատասխանն է առաջիկա երեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին (մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ): Արցախի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկությունների և օգտակար ռեսուրսների, ինչպես նաև ՀԲԸՄ Արցախի աջակցության հիմնադրամին նվիրատվություն կատարելու համար այցելե՛ք www.agbu.org/artsakh։ Հետևե՛ք «Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի (Facebook, Instagram, Twitter), ՀԲԸՄ-ի (Facebook, Instagram, Twitter) և Creative Armenia-ի (Facebook, Instagram, Twitter) սոցիալական հարթակներին։

  • ՏԱՐԱԾԵ՛Լ

Ուղարկե՛ք ֆիլմը նրանց, ովքեր անտեղյակ են խնդրից կամ կարող են օգտակար լինել ու բարձրաձայնել Արցախի հարցը։ Տարածե՛ք Լիկայի պատմությունը՝ սեղմելով “give as a gift”-ին այստեղ: Եթե կարծում եք, որ ֆիլմի կենդանի ցուցադրությունն ավելի օգտակար կլինի, այս հարցում դիմե՛ք մեզ՝ invisiblerepublicfilm.com կայքի միջոցով:

«Ի սկզբանե մենք այս ֆիլմը նկարել էինք աշխարհի ոչ հայ հանրությանն Արցախի և 44-օրյա պատերազմի մասին իրազեկելու նպատակով», – ասաց ֆիլմի պրոդյուսեր Դր. Էրիկ Իսրայելյանը, որը նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է և Creative Armenia-ի հիմնադիր անդամ: «Բայց պատերազմի ամենամութ էջերը դեռ կարող են առջևում լինել: Մենք որոշեցինք ժամանակից շուտ ողջ աշխարհի հետ կիսել Լիկայի պատմությունը՝ հուսալով, որ այն կհասնի մարդկանց սրտերին ու կոգեշնչի այս ճգնաժամային իրավիճակում կանգնել Արցախի կողքին»:

Ֆիլմի թողարկումից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Արցախի մարդասիրական օգնության տարբեր նախաձեռնություններին, ներառյալ՝ ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամին:

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031