Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Բաքուն պատրաստակամ է մասնակցել Հայաստանի հետ եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի միջնորդությամբ:
«Մենք պատրաստ ենք շուտափույթ կերպով անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված հանդիպումը»,- ասել է Բայրամովը լրագրողներին՝ հավելելով, որ «հիմա ամեն ինչ կախված է հակառակ կողմից»:
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջքաշումը միշտ եղել է Ադրբեջանի օրակարգում, և «բոլոր մեր հիմնարար սկզբունքները ներկայացվել են Հայաստանին»:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի թեմային, նա հերթական անգամ ասել է, որ իրենք անթույլատրելի են համարում այդ միջանցքով զենքերի, ականների և զինամթերքի տեղափոխումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ