Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ծնողներից ներողություն են խնդրել. մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել

Հունվար 20,2023 13:08

«Եռաբլուրում» 2022թ.-ի սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին ՀՀ քննչական կոմիտեի դիմաց էին` պահանջելու պատժել նման հրահանգ տվողին եւ կատարողներին։

Ծնողները բարձրաձայնեցին, որ գրեթե կես տարի է անցել, իրենց բռնության ենթարկած ոստիկանները հայտնի են, սակայն որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Ընդ որում, առերեսման ժամանակ ոստիկանները, ըստ ծնողների, ընդունել են իրենց մեղքը և ներողություն խնդրել։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031