Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Բագրատունի պահանջեց Լիբանանի կեցուածքը` Բերձորի միջանցքի հարցով

Հունվար 20,2023 12:52

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի այցելեց արտաքին գործոց նախարար Ապտալլա Պու Հապիպի, որուն հետ քննարկեց Լիբանանի հետ առնչուող շրջանային եւ միջազգային զարգացումները:

Բագրատունի Պու Հապիպին ներկայացուց Բերձորի միջանցքի Ազրպէյճանի կողմէ փակման հետեւանքով Արցախի մէջ ստեղծուած ընդհանուր իրավիճակը եւ կրկնեց նախապէս ներկայացուցած պահանջը, որ Լիբանանի կառավարութիւնը արտաքին գործոց նախարարութեան ճամբով անհրաժեշտ կեցուածքը որդեգրէ:

Նախարար Պու Հապիպ յայտնեց, որ արդէն իսկ արտաքին գործոց նախարարութիւն հրաւիրած է Լիբանանի մէջ Ազրպէյճանի դեսպանը` այս նիւթի արծարծման եւ համապատասխան կեցուածքի փոխանցման համար:

Բագրատունի կրկնեց նաեւ, որ ցարդ մասնաւոր զարգացում չէ պատահած Ազրպէյճանի կողմէ գերեվարուած լիբանանցի Վիգէն Իւլճեքեանի կապակցութեամբ եւ պահանջեց, որ նախարարութիւնը անյապաղ վերարծարծէ այս հարցը:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031