Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի դասակի հրամանատար 40-ամյա Ռոման Գևորգյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 22։50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ջոկի հրամանատար 41-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը և Ռ․ Գևորգյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ 2 հոգի վիճաբանում են։
Ոստիկանները մոտեցել են վիճաբանող քաղաքացիներին և փորձել պարզել, թե ինչու են վիճաբանում և պահանջել՝ դադարեցնեն վիճաբանությունը։ Սակայն նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել Ռ․ Գևորգյանի հասցեին, քաշել ուսադիրներից, ապա հարվածել ձախ աչքին։ Հարվածի արդյունքում աչքի շրջանում կապտուկ է առաջացել։
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գագիկ Ա․-ին, որն այնուհետև ներկայացվել է քննչական բաժին։
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը զինծառայող է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: