Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Մոսկվայի կոմիտեության ներկայացուցիչները ՌԴ-ում ՀՀ դեսպանին են փոխանցել բողոք-նամակ՝ ուղղված ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումների կանխմանն ու քաղբանտարկյալների ազատ արձակմանը

Հունվար 20,2023 12:13
hyd

Yerkir. ՀՅԴ Մոսկվայի Առանձնակի կոմիտեության ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցեցին բողոք-նամակ՝ ուղղված Դաշնակցության դեմ բռնաճնշումների կանխմանն ու քաղբանտարկյալ ընկեր Գառնիկ Մանուկյանի ազատ արձակմանը։

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցված բողոք-նամակում, որի պատճենը պետք է փոխանցվի ՀՀ վարչապետին, ՀՅԴ Մոսկվայի Առանձնակի կոմիտեության ներկայացուցիչները վրդովմունքով հիշեցրել են, որ արդեն մի քանի օր է , ինչ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ և շինծու գործի շրջանակներում կալանավորվել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը։ Այդ ապօրինի որոշմանը արդեն իսկ նախորդել էին ՀՀ Քննչական կոմիտեի կողմից Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում չհիմնավորված և ապօրինի խուզարկությունները, ձերբակալությունները և հարցաքննությունները, որոնք ունեին մեկ հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունն ու բռնաճնշումների միջոցով փորձել ջլատել Դաշնակցության պայքարի ոգին, վարկաբեկել Դաշնակցությանն ու դաշնակցականներին, ինչը ոչ միայն արկածախնդրություն է, այլև ուղղակիորեն հարվածում է մեր ազգային անվտանգությանն ու համախմբմանը։

«ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեն խստորեն դատապարտում է ՀՅԴ անդամների և համակիրների հանդեպ բոլոր տիպի ապօրինի ճնշումները, պահանջում է ազատ արձակել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանին և դադարեցնել ազգային ուժերի հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդման փորձերը։

Որևէ բռնաճնշում չի կարող մեզ շեղել մեր պայքարի հիմնական ուղուց։ Ինչպես միշտ, այնպես էլ Հայրենիքի համար այս օրհասական և դժվարին պահին, երբ Արցախը հայաթափելու և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի ծրագիրը մնացել է անփոփոխ, իսկ Փաշինյանն իր թիմով ջանասիրաբար պայքարում է այդ ծրագրի խոչընդոտների դեմ՝ ՀՅԴ-ն միասնական է և անկոտրում։

Կրկին անգամ պահանջում ենք քաղբանտարկյալ Գառնիկ Մանուկյանի շուտափույթ ազատումն ու կոչ ենք անում ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն գործողություններ ձեռնարկել Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար», –  մասնավորապես նշված է ՀՅԴ Ռուսաստանի Առանձնակի Կոմիտեի նամակում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031