Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը կառավարության օրակարգում քննարկվել է ճիշտ նույն օրը, երբ տեղի ունեցավ 15 զինվորի այրվելու դեպքը. բանակի համար փող չկա, դատախազների համար կա. «Հրապարակ»

Հունվար 20,2023 11:31

Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր օրենքի նախագիծ, որով դատախազների աշխատավարձից բացի նախատեսվում են նաեւ հավելավճարներ։ Հավելումը, որը դատախազները ստանալու են ամսական կտրվածքով, կլինի դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ դատախազների հավելավճարի համար կծախսվի տարեկան մոտ 2,5 միլիարդ դրամ, խոսքը 432 դատախազի մասին է։

Նշենք, որ դատախազները մոտ 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Հատկանշական է, որ այս նախագիծը կառավարության օրակարգում քննարկվել է ճիշտ նույն օրը, երբ տեղի ունեցավ, Փաշինյանի բնորոշմամբ, 15 զինվորի այրվելու «հրեշավոր» դեպքը: Փաստորեն, մինչ Փաշինյանին քննադատում էին բանակում կենցաղային ոչ պատշաճ պայմաններ ապահովելու համար եւ նկատում, որ ամեն ինչի համար փող կա, իսկ անվտանգային հարցերի համար՝ ոչ, բյուջեի վրա մի նոր բեռ է դրվում` դատախազների հավելավճարների տեսքով։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031