Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոյի կոչը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի:
Լեռնային Ղարաբաղի շուրջ 120,000 հայեր մեկուսացված են աշխարհից՝ ադրբեջանցիների շրջափակման պատճառով. «Մինչ մենք մեր ընտանիքներում նշում էինք Սուրբ Ծնունդն ու Նոր տարին,- հայտարարում է Պոզոլոն,- Լեռնային Ղարաբաղի 120,000 հայեր մեկուսացված են աշխարհից՝ ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ «Լաչինի միջանցքի» շրջափակման պատճառով»։
«Մենք չենք կարող դիտորդի դերում մնալ»
«Արևմուտքը չի կարող շարունակել լուռ հետևել. առկա է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս։ Բնակչությունը՝ ներառյալ 30,000 երեխա և 20,000 տարեց, գտնվում է հսկայական հումանիտար ճգնաժամի շեմին։ 2020 թվականից, երբ Ադրբեջանը՝ Էրդողանի Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Արցախի տարածքը վերագրավելու համար, Հայաստանի և Ղարաբաղի սահմանները շարունակ հարձակումների են ենթարկվում»։
Կարդացեք նաև
«Վերականգնել հաղորդակցությունը»
«Պարոն Անդրեա Դելմաստրոյի հետ միասին, որը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մեր հալածյալ քրիստոնյա հայ եղբայրների հետ կապված բարդ իրավիճակի նկատմամբ, կդիտարկեմ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ուշադրությանը բանաձև ներկայացնելու հնարավորությունը, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ կարվի անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքի ճանապարհով տարանցումը»:
Իտալիայում ՀՀ դեսպանություն