«Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:
ԵՄ դեսպանից, մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է: Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշեց. «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց եւ ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք լուծել խնդիրը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։