Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտությունը մարսելուց հետո ամեն ինչ կմարսեն

Հունվար 20,2023 10:00

2012 թվականի մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում փուչիկներ էին պայթել: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 154 մարդ: Զոհեր չկային: «Ընդդիմադիր-հ/կ-ական ակտիվը» հմտորեն օգտագործեց այդ դժբախտ պատահարն իր լայնածավալ քարոզչության համար: Միջոցառման կազմակերպիչ, ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանը դրանից հետո երկար տարիներ կոչվում էր «Փուչիկ Կարեն»:

Անցել է ավելի քան տասը տարի: Այդ ընդդիմադիր «ակտիվիստների» մի մասն այժմ իշխանավորներ են, պատգամավորներ, մյուս մասը շարունակում են «հ/կ-ություն անել»: Բայց այժմ, երբ «զորանոցում» հրդեհի զոհ դարձավ 15 երիտասարդ, այդ նույն մարդկանց մի մասի ձայնը չի լսվում:

«Զորանոց» բառը չակերտների մեջ եմ առնում՝ այդ շինության նկարը բոլորս տեսել ենք: Եվ, ի դեպ, այդ ամբողջ «ակտիվը» ժամանակին ցասումով էր արտահայտվում զինծառայողների անբավարար պայմանների մասին, իսկ այնուհետեւ՝ 2018 թվականից հետո փառաբանում էր «ելակը»:

Բայց ես հակված չեմ մեղադրել միայն «հասարակական հատվածին», որովհետեւ այդ գործիչներն այդպես թե այնպես արտահայտում են հասարակական տրամադրությունները: Իսկ տրամադրությունները հայտնի են: Պատերազմի արդյունքում կորցրել ենք Արցախի 70 տոկոսը եւ, պաշտոնական տվյալներով, 4000 մարդու կյանք: Դա, սակայն, չխանգարեց պարտություն կրած իշխանավորներին մնալ իրենց աթոռներին: Դրանից հետո իշխանության ցանկացած գործունեության հանդեպ անտարբեր վերաբերմունքը, կարծում եմ, չպիտի զարմացնի: Հայաստանի ինքնիշխան տարածքի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի (ոչ թե 800 հեկտարի) կորուստը, 120 հազար հայի՝ արդեն քառասուն օր տեւող պաշարման մեջ հայտնվելը, վարչապետի «ախրաննիկի» կողմից հղի կնոջը մահացու վթարի ենթարկելը եւ բազմաթիվ այլ իրադարձություններ՝ ներառյալ ընդդիմադիր «Երկիր մեդիայի» եթերազրկումը, ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելը, «պայմանավորված» տենդերները, սեփականությունը կոպեկներով օտարելը եւ միլիոններով վաճառելը՝ այդ ամենի նկատմամբ հասարակության պասիվ վերաբերմունքն ակնհայտ է: Այնպես որ՝ որքան էլ ողբալի լինի, կարծում եմ, «զորանոցի» հրդեհն էլ այս իշխանությունները հաստատ կմարսեն:

Բացի ամեն ինչից, մարդիկ պարզապես հոգնել են հասարակական կյանքով ապրելուց: Դա ե՛ւ նպատակաուղղված քարոզչության, ե՛ւ բնական օրինաչափությունների արդյունք է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Այդ պասիվությունն ունի հիմնական մեկ պատճառ։ Տարիներ շարունակ այդ նույն ՀԿ ների կողմից ներարկված ծուռ հայելիների թագավորության գաղափարախոսությունը, որ մեր թշնամին <> են և ռուսները։ Դրա համար բիոզանգվածն ամեն ինչ կուլ է տալիս ինչ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է։ Ցավով ու ամենայն հարգանքով պետք է նշեմ որ գրեթե բոլոր լրագրողներն այդ թեզի մեջ տեղավորվել են տարիներ շարունակ և հիմա էլ շատերն շարունակում են նույն նարատիվը՝ <>
    ՎԱՅԵԼԵՔ

    • Հայ says:

      Պարոն Սահակ, Պուտինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսեցին են վատանալ դեռ Սերժ Սարգսյանի օրոք,Նժդեհյան գաղափարախոսությունը դուր չէր գալիս Ռուսաստանի ԿԳԲ ին: Չեմ կարծում նաեւ, որ Քառօրյա պատերազմը 2016 թվակնի եւ Նժդեհի արձանի բացումը Երեանի կենտրոնում դա զուգադիպություն էր: (Այսինքն Պուտինը կոնկրետ ասում էր մի բացեք այդ արձանը:)
      Ուզու՞մ եք Պուտինի հետ լավ լինել,քանդեք Նժդեհի արձանը: Եւ-Եւ դիվանագիտությունը Պուտինը չընդունեց:Այնպես որ ինչ որ հկ ների վրա դնել, այսօրվա լարված հայ- ռուսական հարաբերությունները,ես չէի շտապի:

  2. Nimar says:

    Ամեն ինչ վատ է, ամեն ինչ շատ վատ է, ավելի ու ավելի վատ, խավար, անդունդ,
    տանջանք, դժոխք, փլուզում, կործանում… և այսպես շարունակ:
    Դժբախտությունների, արհավիրքների, պարտությունների շարքին էլի կարելի է ավելացնել,
    բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է մոխիր ցանեն իրենց գլխին ու ինքնասպան
    լինեն։
    Եթե ​​նրանք դա չեն անում և անպատասխանատու լկտիությամբ շարունակում են
    ստեղծագործել, սիրել, երազել, աշխատել, երեխաներին մեծացնել, ապա մարսում են վերը
    նշվածը, այդ թվում, օրինակ, սեփական և հարազատների անխուսափելի մահը։ Իսկ եթե
    հասկանում են, որ «չմարսելը» նշանակում է ավելի շատ դժբախտություն ավելացնել,
    ապա, ամենայն հավանականությամբ, սա լավ է, ոչ թե վատ։ Մարդիկ, հավանաբար,
    ավելի խելացի են, քան նրանց մասին կարծում են: Կամ էլ կարողացան դասեր քաղել
    կարճ, պայծառ ու փառավոր անցյալից։ Վերջինը քիչ հավանական է, բայց հնարավոր է։

    • Սարգիս Զեյթունյան says:

      Կան, որ մարսում են, կան: Դրանց մասին է, որ Վահե Հովհաննիսյանն ասում է. «Հասարակության մի մասն ապրում է «сучья зона»-ի բարքերով. ինձ լավ լինի՝ պետություն-հայրենիք-հայրենակից՝ թքած»: https://news.am/arm/news/739341.html
      Ձեր ու Ձեզ պեսների մասին պարոն Աբրահամյանը շատ դիպուկ գրել էր նախորդ խմբագրականում: Լավ կլիներ, այնտեղ արտահայտվեիք:

  3. Մարսելու համար ֆերմենտներ են (enzymes) պետք: Այս հոդվածը և մեկնաբանությունները սպասարկում են մարսելուն` “պարզապես հոգնել են…”, “անպատասխանատու լկտիությամբ շարունակում են ստեղծագործել, սիրել, երազել, աշխատել, երեխաներին մեծացնել…” Մարուքյանի գլուխգործոցը` “իտալական մոդուլներ են գալու”… Կարո՞ղ ա Մարսից ենք:

  4. Լավատես says:

    Կողմ եմ այն կարծիքին, որ ամենամեծ մեղավորները ոչ իշխանությունն է եւ ոչ էլ խորհրդարանական ընդդիմությունը, սրանք իրենց այլասերված ղեկավարների հակապետական հակաժողովրդական առաքելությունը իրականացնում են գերազանցորեն, իսկ ամենամեծ մեղավորները հենց պետականամետ եւ ժողովրդամետ արտախորհրդարանական ընդդիմությունն է, որոնք միլիոն անգամ ավելի շատ օգուտ կբերեին ժողովրդին ու պետությանը, եթե միասին մշակեին մեկ ընդհանուր ռազմավարություն եւ ոչ թե առանց ստրատեգիայի մարտավարական խնդիրներ լուծեին: Դուք եք ժողովրդի հույսն ու ապավենը, ամեն մեկդ միայնակ ոչինչ չեք կարողանում գոնե մի փոքրիկ քաղաքական հաղթանակ տանեք, դրա համար քաղաքական կոնգրես հրավիրեք մեկ օրակարգով’ մեկ ընդհանուր ռազմավարության մշակում եւ հաստատում միաձայն: Եթե չեղավ մեկ ռազմավարություն բոլոր քաղաքական ուժերի համար, ուրեմն կամ քաղաքականապես մանկամիտ եք կամ էլ իշխանության ու խորհրդարանական ընդդիմության հետ միասին համաշխարհային այլասերվածների շահերն եք սպասարկում: Ապագան միայն հաղթանակի արդյունք է: Քաղաքական հաղթանա՛կ մեր արտախորհրդարանական ուժերին:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “Պարտությունը մարսելուց հետո ամեն ինչ կմարսեն”

    Կմարսեն, բայց այդ ամենը չի կարող շատ երկար շարունակվել: Իհարկե՝ բոլոր երկրներում էլ իշխանությունը զավթած բռնապետները համոզված են, որ ժողովրդին պողոսացնելուց հետո կարող են ամեն ինչ մարսել, բայց անխուսափելիորեն գալիս է եւ այն պահը, երբ բոլորովին անսպասելի կերպով եւ կայծակնային արագությամբ մեծարգո պարոն բռնապետը հայտնվում է իր երազներում տպավորված պատերի տակ՝ կոխկրտվելով իրեն իսկ իշխանության բերած ամբոխի սմբակների տակ…

  6. Հայ says:

    Ճիշտն ասած չեմ սիրում ողբերգական թեմաների անրադառնալ, որովհետև միշտ մտածում եմ,որ հիմա առնվազն 30 ծնող խելագարության աստիճանի վրա է գտնվում,իսկ ես ինչ որ մտքեր եմ շարադրում։ Այս անգամ ուզում եմ ի վերջո ասել, որ բավական է պրոտոկոլներ չունենալը,կամ դրանց առհամարումը։ Ես ,շատ երկրներում եմ ապրել,բայց այսպիսի տոտալ պրոտոկոլների առհամարում չեմ տեսել։
    Գրում են խանութին` “մուտքը միայն դիմակով”, մտնում ես՝ դիմակով ոչ ոքի չես տեսնում։
    Նույնիսկ ,վերջերս, տեսել եմ որոշ խանութներ, որոնց վրա մինչև հիմա,թերևս արդեն վաղուց սահմանափակումները հանված են, գրված է “մուտքը միայն դիմակով” և դա հետևանք է այն բանի,որ խանութպանը ոչ թե դիմակ է պահանջում,այլ այն,որ նա այնքան անպատասխանատու է իր խանութի վրա գրված պաստառի բովանդակության համար,որ նույնիսկ չի էլ ուզում մի վայրկյան ճիգ գործադրել և վերացնել այդ գրությունը։
    Ես Սովետական շատ երկրներում եմ եղել,բայց միայն մեր երկրում եմ տեսել, որ 10 հարկանի շենքի վերելակի մեջ դրված է 16 հարկանի շենքի լիֆտի համար նախատեսված կոճակներ։
    Տրամաբանությունը հասկանալի է,որ նման կոճակներ կարելի է տեղադրել մինչև 16 հարկ ունեցող յուրաքանչյուր շենքի վերելակում,բայց այս ամենը մթնոլորտ է ստեղծում,որ գրածը իրականությանը շատ շատ դեպքերում չի համապատասխանել և որ մեր բնակչությունը սովորել է,որ վերելակում կարող են լինել կոճակներ որոնք ոչ մի բանի համար են,որ “вызов” կոչվող կոճակը նույնպես բուտաֆորիա է,որ խանութի վրա եթե գրված է “փակ” է, դա դեռ չի նշանակում,որ փակ է, այլ պետք է գալ և ստուգել, շատ հնարավոր է,որ այն դեռ աշխատում է։
    Ի՞նչ կապ ունի այս ամենը այս ահավոր դեպքի հետ։
    Եթե սա իրոք դժբախտ պատահար է ապա՝ անմիջական։
    Համոզված եմ,որ գոյություն ունի հակարդեհային պրոտոկոլ, բայց քանի որ մեր ազգաբնակչությանը այնքան են սովորեցրել,որ գրածն ու իրականությունը իրար հետ կարող են ոչ մի կապ չունենալ և պետք է անել այնպես, ինչպես որ այդ պահին հարմար է, այլ ոչ թե այնպես, ինչպես որ գրված է։
    Մանկապարտեզից մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք հետևել բոլոր տեսակի պրոտոկոլներին և տվյալ հիմնարկի(իրենց դեպքում մանկապարտեզի կանոնադրությանը։)
    Անիմաստ հայտարարություններ,որոնք ոչ ոք չի անում և դա միայն թղթի վրա է՝ չպետք է լինեն։

  7. Hovik Manvelyan says:

    Խնդրում եմ պատասխանել միայն «այո» կամ «ոչ» հետևյալ հարցին՝ եթե Հայաստանը լիներ NATO-ի անդամ, հնարավո՞ր է որ ՀՀ բանակի
    ինչ որ ստորաբաժանում ապրեր նման կացարանում:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Խնդրում եմ պատասխանել միայն «այո» կամ «ոչ» հետեւյալ հարցին՝ եթե դուք լինեիք ԱԺԲ-ի անդամ, հնարավո՞ր է, որ Նիկոլի վառած կացարանում Պուտինի թաքցրած Վիլսոնի քարտեզ հայտնաբերվեր…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031