«Ա1+». Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
«ԵՄ պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: Մեր մտքերը ընտանիքների և սիրելիների հետ են: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Վիկտորինը։