Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը Թվիթերում անդրադարձել է այսօր Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին գրելով, որ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլատրել ազատ տեղաշարժը Հայաստանի և Արցախի միջև։
«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ տալ Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը աջակցության համար»,-գրել է Ռուբեն Վարդանյանը։
This is an important step in forcing Azerbaijan to end the ongoing humanitarian crisis in #Artsakh/ #NagornoKarabakh. I express my heartfelt gratitude to all MePs of @Europarl_EN for their support for the #Armenians in Artsakh.
— Ruben Vardanyan (@RubenVardanyan_) January 19, 2023