Հայաստանի եռակի չեմպիոն, միջազգային մրցաշարի մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանը եկել է Հայաստան՝ գեղասահքի զարգացմանը օգնելու նպատակով։ Նա առաջիկայում կոնկրետ ծրագիր է ներկայացնելու։ Մասնագետի համոզմամբ, հայ ժողովուրդը մեղեդային է, արտիստիկ, սիրում է պարել, եռանդուն է ու մարմնով ճկուն։ Իսկ դրանք որակներ ու չափանիշներ են բարձրակարգ մարզիկներ աճեցնելու համար, սակայն չկա համակարգ եւ կարգապահություն։ Հարկավոր է նաեւ բազա, սահուն սերնդափոխություն, ինչը բացակայում է, զարգացման հստակ ուղղություն եւ մարզիկներ, որոնք անընդհատ զարգանում ու աճում են։
«Նույնը վերաբերում է նաեւ մարզիչներին։ Նրանք նույնպես պետք է մշտապես հաստատեն իրենց մասնագիտական որակները եւ ատեստավորում անցնեն»,-ասել է նա այսօր հրավիրված ասուլիսում։
Վազգեն Ազրոյանը նաեւ համոզված է, որ լեգեոներները չեն կարող մարզաձեւը Հայաստանում զարգացնել։ Այդ բացը պետք է լրացնել տեղի կադրերի հետ հետեւողականորեն աշխատելով, ինչն ինքը պատրաստվում է անել։
Մասնագետը նաեւ տեղեկացրել է, որ իր դուստրը՝ Վիկտորյա Ազրոյանը եւ Արթուր Գրուզդեւը հունվարի 23-ից 29-ը Ֆինլանդիայի Էսպո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Հայաստանի դրոշի ներքո։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ