Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով զոհված զինծառայողներից մեկը՝ Դումիկյան Միշան, Լոռու մարզի Մեծավան գյուղից էր։
Ավարտել էր Մեծավանի թիվ 2 դպրոցը, ընդունվել՝ ԵՊՀ-ի Մշակութաբանություն բաժինը, սովորել էր մի քանի ամիս ու բանակ զորակոչվել 2022 թվականին: Նա եռամարտի չեմպիոն էր: Հունվարի 20-ին լրանալու էր Միշայի ծառայության 1 տարին։ Մեծ ոգևորությամբ էր նա մեկնել ծառայության։ Կրտսեր սերժանտ էր։ Տան երեխաներից ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր ու քույր։
Շատ հումորով էր Միշան, իր հետ անհնար էր ձանձրանալ, եթե տեսներ՝ տրամադրություն չունես, միանգամից մի հումոր կաներ, դեմքիդ ժպիտ բերելու համար։ Իր հետ պարապող երեխաներն ու ուսուցիչն էլ փաստում են Միշայի կոկիկության, աշխատասիրության ու բարության մասին։
Շատ դրական ու ընկերասեր էր, բոլորին հասնող ու օգնող։ Ափսոս, որ զոհվեց, այն էլ խաղաղ պայմաններում:
Կարդացեք նաև
Նարե ԽԱՆԱՂՅԱՆ