«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վրույր Այվազյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիշերը տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում զոհվել է նաեւ Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանը:
Այվազյանը գրել է, որ Ռոստոմի ետ ծանոթացել է 2022 թվականին, երբ Կուրթան գյուղ գնալու ճանապարհին հանդիպում է մի զինվորի, ով քայլելիս է եղել ճանապարհին զուգընթաց: Կանգնել ու տղային իր հետ վերցրել է. «Ես քեզ պարտական եմ, ո՞ւր տանեմ»:
Զինվորը զարմացավ և պատասխանեց`«Հոբարձի»: Մի երկու բառ զրուցեցինք` ծառայությունից, դեսից, դենից: Զինվորը Ռոստոմն էր: Իջնելուց առաջ հարցրի` ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ռոստոմը առանց երկար մտածելու ասաց՝ «Ինձ ոչինչ պետք չի: Զորամասում՝ պոստերի համար покрышка ա պետք, մի քանի ավտո, եթե կարաս ուղարկի»:
«Կլինի», պատասխանեցի։
Կարդացեք նաև
Կոնտակտներ փոխանակեցինք ու Ռոստոմը իջավ իրենց տան մոտ: Ռոստոմի հոր հետ համագործակցությամբ մի քանի մեքենա անվադող ուղարկեցինք Ռոստոմի ուղղորդած տեղը:
Ես իմ պարտքը տվեցի Ռոստոմ ջան, բայց մենք ազգովի էլի քեզ պարտք մնացինք:
Մենք քեզ կյանք ենք պարտք…»,- գրել է Վրույր Այվազյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ